Նախագծի ամփոփում

Կրթահամալիրի ուսումնական օրացույցի սեպտեմբերյան տոներից է «Վիկտոր Համբարձումյանի օրերը»: Այդ օրերին իրականացվում են տարբեր նախագծեր: Առաջին դասարանում իրականացրել ենք   «Տիեզերք. Երկիր մոլորակ» նախագիծը:

Նախագծի արդյունքում ստեղծվել են հետևյալ նյութերը.

ü  Սովորողները ծնողների օգնությամբ մի քանի օր հետևել և դիտարկել են Լուսինը: Լուսանկարել են Լուսինը ամեն օր և լուսանկարների համեմատման միջոցով արձանագրել են փոփոխությունները: Լուսանկարների շարքը տեղադրված է դասարանական բլոգում:

ü  Paint նկարչական ծրագրով նկարել են Տիեզերքը: /տես այստեղ/:

ü  Այցելել են կրթահամալիրի Աստղացուցարան՝ դիտելու Արեգակնային համակարգի մասին պատմող ֆիլմ: /տպավորությունները՝ այստեղ/:

ü  Բեմադրել են «Երկինքը փուլ է գալիս» հեքիաթը: /կարող եք դիտել դասարանական բլոգում/:

ü  Անհատական նեթբուքներով կատարել են մաթեմատիկական առաջադրանքներ՝ միաժամանակ ծանոթանալով Word ծրագրի գործիքներին:

ü  «Մտորումներ Տիեզերքի մասին». աշխատանք ջրաներկով:

1 комментарий в “Նախագծի ամփոփում

  1. Уведомление: Դիջիպատում 2013 | Մեդիամանկավարժական բլոգ

Կարծիք ավելացնել