«Չայլաղը»

Զարմանալի է, որ մոտ վեց ժամ տևած երկար, դարուփոսերով լիքը ճանապարհն անցնելուց հետո հայտնվում ես հայրենի երկրամասում և հոգնածությունդ կարծես իսպառ վերանում է: Այստեղ ծանոթ է ամեն քար ու թուփ, ոլորան ու ցուցանակ: Մեքենան սլանում է ոլոր-մոլոր ճանապարհով և հազիվ ես հասցնում արձագանքել հարազատ սյունյաց լեռների, ճանապարհի երկարությամբ ձգվող Ողջի գետի, ձմռան քնից նոր արթնացող հայրենի բնության ողջույնի կանչերին:
Լեռնաձորից Քաջարան տանող ճանապարհին է գտնվում Չայլաղը: Երբ մոտենում ենք, սիրտս սկսում է ուժգին բաբախել, գլուխս ակամայից թեքում եմ ձախ ու, ինչպես միշտ, հայացքով փնտրում հորս: Տարիներ շարունակ անցել եմ այդ ճանապարհով ու հաճախ Չայլաղի մեր բանջարանոցում աշխատելիս է եղել հայրս: Բայց այս անգամ իմ ջանքերն ապարդյուն էին: Չայլաղը դատարկ էր, լքված ու մի տեսակ հուսահատված: Աչքերիս առաջ կենդանություն առան մանկության ջերմ ու գունավոր հիշողությունները… Читать далее

Реклама

Խոսրո՛վ, որտե՞ղ ես…

Ցուրտ ու մութ տարիներն էին: Շենքի բոլոր բնակարաններում փայտե վառարաններ կային: Երեկոյան բոլորս հավաքվում էինք վառարանի շուրջը, զրուցում, թեյ խմում, տաքանում: Ահա այդպիսի մի օր, սովորականի պես, նստել էինք և, ինչպես միշտ, սպասում էինք հայրիկին: Դուռը բացվեց, հայրս ներս մտավ ու ասաց.
— Նե՛րս արի.. Ե՛կ, ե՜կ…
Մինչև հասնեի միջանցք՝ տեսնելու, թե ով է մեր հյուրը, ոտքերիս արանքից մի կատու արագ անցավ ու վազեց դեպի խոհանոց:
— Վա՜յ, մամա ջան,- անակնկալի գալով՝ բղավեցի ես:
— Մարդ կատվից կվախենա՞,- հանդիմանեց հայրս ու շարունակեց: — Դեռ էդ խելքով էլ մանկավարժ է ուզում դառնալ: Երեխաների հետ աշխատող մարդը պիտի սիրի կենդանիներին, գրկի, փաղաքշի, խնամի, կերակրի ու օրինակ ծառայի:
Մինչ մենք զրուցում էինք, կատուն հարմար տեղավորվեց վառարանի տակ ու կուչ եկավ:
— Ավտոբուսից իջա, տեսնեմ մլավում է, կարծես ինձ էր սպասում: Կանգառից հետս քայլեց մինչև այստեղ: Երբ հասանք մուտքի մոտ, հարցրեցի՝ մեր տուն ե՞ս գալիս: Պոչը շարժեց ու տեղում պտտվեց: Ես էլ դուռը բացեցի ու ներս հրավիրեցի: Մրսել է երևի, ուզում է տաքանալ: Սյունե՛, ԼԻլի՛թ, տեսեք սառնարանում ի՞նչ կա, սոված կլինի:
Կատուն տաքացավ, կշտացավ ու պոչը շարժելով՝ գոհ դուրս գնաց: Читать далее

Իմ լուսավոր աստղը

Բարձր լեռների գրկում ծվարած փոքրիկ քաղաքում ապրող աղջնակին երկինքը շատ մոտ էր թվում: Երեկոյան ժամերին, երբ աստղազարդ գեղեցկուհին պատշգամբից կարծես ներս էր խցկվում, նա անհամբեր սպասում էր, թե երբ է հայրիկը ընթրելուց, լրագրերը թերթելուց հետո գնալու  պատշգամբ, որպեսզի  քույրերի հետ հարմար ու տաքուկ տեղավորվի հայրիկի շուրջը, հայացքը հառի երկնքին և ուշադիր լսի նրա բազում պատմությունները  տիեզերքի, մարդու, կենդանական ու բուսական աշխարհի ու, ընդհանրապես, ամեն, ամեն ինչի մասին:

Աղջնակն այնպիսի հետաքրքրությամբ ու հիացմունքով էր նայում երկնքին, որ կարծես գիտակցում էր, որ այդ անթիվ, անհամար աստղերից ամենաբախտավորի տակ է ծնվել:

Նրա հավատարիմ ընկերները՝ երկինքն ու աստղերը, գիտեին այդ մասին և համառորեն լռում էին, որովհետև վստահ էին, որ կգա օրը, երբ աղջնակն անպայման կհասկանա, որ Ռոբերտ Էջանանցու դուստր լինելն իսկապես մեծ բախտավորություն է: Читать далее

Հաշվետվություն

2015-2016 ուսումնական տարում  դասավանդում  եմ «Իմացումի հրճվանք»  ծրագրի  երրորդ դասարանում: Դասարանում սովորողների թիվը 21 է: Աշխատում ենք նախագծերով: Առաջին կիսամյակում  իրականացրել ենք հետևյալ նախագծերը.

Ես

Բարձունքի հաղթահարում

Ուսումնական աշուն

Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Ամանոր

Ուսումնական տարվա սկզբից մեկնարկել է «Ինձ շրջապատող աշխարհը»  նախագիծը, որն իրականացնում ենք ծնողների հետ համատեղ: Նախագծի մեկնարկը տրվեց Աշնանային ստեղծագործական  հավաքի օրերին և շարունակվելու է մինչև տարեվերջ: Նախագծի շրջանակներում ծնողները փոխանցում են իրենց հմտությունները, գիտելիքները, մասնագիտական փորձը: Այս կիսամյակում կատարված աշխատանքի հղումները՝

Ուղղաթիռներին հյուր

«Շողակաթ» հեռուստաընկերությունում

Օրիգամիի աշխարհը

Ուղևորություն դեպի Չինաստան:

Տարեսկզբից գործում է դասարանական ռադիոն, որը եթեր է հեռարձակվում յուրաքանչյուր ուրբաթ: Շաբաթվա պատասխանատու լրագրողները  նշանակվում են նախապես: Նրանք ամբողջ շաբաթ աշխատում են, հավաքում են կարևոր տեղեկությունները, լուրերը, հարցազրույցներ են վարում և ուրբաթ օրը պատրաստում են ռադիոթողարկումը: Ռադիոնյութը թողարկվում է դասարանական բլոգի համապատասխան բաժնում:  Արդեն թողարկվել է 17 հաղորդում:

Տարվա ձեռքբերումը համարում եմ սովորողների բլոգների ստեղծումը: Դասարանի բոլոր սովորողներն ունեն անհատական բլոգներ: Սովորողների գերիշխող մասը ինքնուրույն վարում են իրենց բլոգները, կարողանում են իրենց ստեղծած նյութերը տեղադրել համապատասխան բաժիններում, բլոգի ձևավորման աշխատանքն անում են ինքնուրույն: Դասարանական բլոգի «Սովորողների բլոգներ» էջում տեղադրված են բոլոր բլոգների հղումները:

Բլոգներն առավել ակտիվ սկսեցին աշխատել հունվարյան առցանց դպրոցի ընթացքում: Դասարանական բլոգում տեղադրված առաջադրանքների կատարողականն արտացոլված է յուրաքանչյուր սովորողի բլոգում:

Առցանց ուսուցմանը մասնակցել է 19 սովորող: Առավելագույն ակտիվություն ցուցաբերել են 10 սովորողներ, ովքեր կատարել են բոլոր օրերի առաջադրանքները: 2 սովորող չեն մասնակցել ինտերնետի բացակայության պատճառով:

Հեռավար ուսուցման ընթացքում ստեղծվել են բազմաթիվ  նյութեր: Ահա դրանցից մի քանիսը՝

Հարցազրույցների շարք

Ռոդարիական պատումներ

Օգնում ենք թռչուններին

Մենք խոհանոցում ենք

Առցանց զրույց:

Նախապատրաստվում ենք փետրվարյան ստուգատեսներին: Սովորողներն իրենց բլոգներում արդեն հրապարակում են Դիջիթեք 2016, Բնագիտական և Մարմնամարզական ստուգատեսներին ներկայացվող նյութերը:

Դասարանի սովորողների մասնակցությունը  մաթեմատիկայի և մայրենիի ֆլեշմոբերին՝ ըստ ամիսների.

սեպտեմբեր /մաթեմատիկա՝ 11 սովորող/,  հոկտեմբեր / մաթեմատիկա՝ 12 սովորող/, նոյեմբեր /մայրենի՝ 16 սովորող, մաթեմատիկա՝  11 սովորող/, հունվար /մաթեմատիկա՝ 9 սովորող, մայրենի՝ 7 սովորող/:

Մայրենիի ֆլեշմոբի արդյունքներով ստեղծել ենք ընթերցարան՝  Շատախոս  կոշիկի արկածները:

Այս կիսամյակում  «Դպիր» մանկավարժական ամսագրում  ներկայացրել եմ «Աշխատանքային երգեր» նախագիծը երկրորդ դասարանում»  մեթոդական մշակումը:

Թարգմանել, կազմել եմ մաթեմատիկայի էլեկտրոնային առաջադրանքների փաթեթ 3-րդ դասարանի համար: Տե՛ս բլոգում:

 

 

 

Ամանորի ծես

Ամանորյա ծեսը կրթահամալիրի ամենաուրախ ու ամենասպասված տոներից է: Ծեսի նախապատրաստական աշխատանքները սկսվում են հենց ձմռան առաջին օրից:

Նախագիծն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը: Читать далее

Մխիթար Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոն

 

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով նոյեմբերի 16- 21–ը «Մխիթար Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոնն» է: Տոնական օրերին ուսումնական տարաբնույթ գործունեություն  ծավալելով` սովորողները տեղեկություններ են ստանում Մխիթար Սեբաստացի գործչի մասին, ծանոթանում են կրթահամալիրի ստեղծման պատմությանը, ներկայացնում են իրենց` որպես սեբաստացիներ: Читать далее

Սեպտեմբեր ամսվա գործունեության ամփոփում

Ուսումնական պարապմունքներ

Իրականացված նախագծեր՝ Ես, Բարձունքի հաղթահարում, Կոմիտասյան օրեր:

Նոր նախագծի մեկնարկ

Աշնանային ստեղծագործական հավաք. բաց պարապմունքներ

Մեթոդական աշխատանք՝ «Աշխատանքային երգեր նախագիծը երկրորդ դասարանում» /Դպիր/:

 

Աշնանային ստեղծագործական հավաք

Բաց պարապմունքներ 3-1 դասարանում

Սեպտեմբերի 19

«Բարձունքի հաղթահարում» նախագիծ: Երթուղին՝ Արագածոտնի մարզ, Կոշ գյուղ, Կոշի ամրոց, Սբ. Գևորգ, Սբ. Գր. Լուսավորիչ, Սբ. Ստեփանոս եկեղեցիներ:

Սեպտեմբերի 22-25

Առավոտյան ընդհանուր պարապմունքներ /շաբաթվա նախագիծը՝ Աշխեն Գրիգորյանի և Անի Մրտեյանի/ Читать далее