Նյու Յորքն իմ տեսախցիկից


Նյու Յորքը ԱՄՆի և աշխարհի խոշորագույն քաղաքներից է: Հիմնական տեսարժան վայրերը տեղակայված են Մանհեթեն թաղամասում: Դրանցից են Էմփայր Սթեյթ երկնաքերը‚ որն ունի 102 հարկ և 381 մետր բարձրություն‚ Կրայսլեր երկնաքերը‚ որն ունի 77հարկ‚  Բրոդվեյի թատրոնները‚ Կենտրոնական պուրակը‚ Թայմս Սքուեր հրապարակը: Իհարկե‚ Նյու Յորք այցելողն անպայման պետք է նավով զբոսանք կատարի Հուդզոն գետով՝ Ազատության արձանը տեսնելու: Այն շատ աղմկոտ քաղաք է (բնակչության թիվը 8 միլիոնից ավելի է)‚ իսկ երկնաքերերի բազմազանությունն ու խտությունը  ճնշող էին: Ամենագեղեցիկ տեսարանը Էմփայր Սթեյթ կառույցի 85-րդ հարկից է երևում‚ երբ աչքիդ առաջ է ամբողջ Նյու Յորքը:

Կարծիք ավելացնել