Նոր նախագծի մեկնարկ

Անհատի դաստիարակության գործում իր էական նշանակությունն ունի ընտանիքը, հետևապես  ծնողական համայնքի հետ համագործակցությունն ուսումնական գործընթացի հաջողության գրավականներից մեկն  է:

Կրտսեր դպրոցում իմ դիտարկումները ցույց են տվել, որ ծնողները դպրոցական կյանքի նկատմամբ առավելապես մեծ հետաքրքրություն և ակտիվություն են ցուցաբերում ուսումնառության առաջին տարում: Նրանք մասնակցում և միջամտում են դասարանական կյանքին, ուսումնական օրացույցով նախատեսված տոներին, ստուգատեսներին, փառատոներին, համագործակցում են դասվարի, դասավանդող ուսուցիչների հետ:  Հետագայում այդ հետաքրքրությունը կարծես թե մարում է, և դասվարի առջև խնդիր է ծագում՝ ծնողական համայնքի հետ համագործակցության  նոր ձևեր և եղանակներ գտնելու, նրանց ուսումնական գործունեության մեջ ընդգրկելու համար: Այս մտորումներից  ծնվեց այն նախագծի գաղափարը, որը պատրաստվում ենք իրականացնել ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում:

Նախագծի գաղափարը հետևյալն է. ուսումնական տարվա ընթացքում ծնողներից յուրաքանչյուրը պատրաստվում է վարպետության դաս վարելու:  Բաց դասի թեմաները քննարկվում և համաձայնեցվում են դասվարի հետ, դասվարն ու դաս վարող ծնողը ապահովում են դասին անհրաժեշտ նյութերը, գործիքները, ընտրում են գործունեության ձևը, միջավայրը, անցկացման օրը, և ծրագիրը հրապարակում են դասարանական բլոգում:

Նախագծի նպատակը ծնողներին  իրենց երեխաների ուսումնական գործընթացի լիիրավ մասնակից դարձնելն է, նրանց ընդհանուր գործի մեջ համախմբելը :

Նախագծի իրականացման ժամկետը մեկ ուսումնական տարի է:

Նախագծի մասնակիցներն են ծնողները, սովորողները, դասավանդող ուսուցիչները:

Նախագծի մեկնարկը տրվում է Աշնանային ստեղծագործական 10–րդ հավաքի  օրերին, իսկ ամփոփումը կներկայացնենք «Մայիսյան հավաքի» օրերին:

Առաջին պարապմունքի թեման Օրիգամիի մասին է: Դասը վարելու է Ռուբենի մայրիկը՝ Մարիամը: Նկարագրությունը՝ Օրիգամի:

Реклама

9 комментариев в “Նոր նախագծի մեկնարկ

  1. Уведомление: Տեխնոլոգիական գործունեություն | Նոր դպրոց, 3-1 դասարան

  2. Уведомление: Սեպտեմբեր ամսվա գործունեության ամփոփում | Մեդիամանկավարժական բլոգ

  3. Уведомление: Ուղևորություն դեպի Չինաստան | Նոր դպրոց, 3-1 դասարան

  4. Уведомление: Ուղևորություն դեպի Չինաստան | Միհրան Կարսեցյանի բլոգ

  5. Уведомление: Ուղղաթիռներին հյուր | Նոր դպրոց, 3-1 դասարան

  6. Уведомление: Հերթական վարպետության դասը | Նոր դպրոց, 3-1 դասարան

  7. Уведомление: Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր | «Դպրոց-պարտեզ» ուսումնական կենտրոն

  8. Уведомление: Հաշվետվություն | Մեդիամանկավարժական բլոգ

  9. Уведомление: Այլմոլորակայինի արկածները կրթահամալիրում | Նոր դպրոց, 3-1 դասարան

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s