ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԸ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

 

Իտալիան հնագույն պատմություն ունեցող երկիր է, նրա բնությունը, ճարտարապետությունն ու տեսարժան վայրերը հեքիաթային գեղեցկություն ունեն: Անկասկած  այս երկրից է սկսել կրթության տարածումը, որովհետև հենց լատիներենը դարձավ աշխարհի մտածողների շփման հիմնական լեզուն: Իտալերենը այժմ էլ համարվում է ամենաշատ ուսումնասիրվող օտար լեզուներից մեկն աշխարհում:

Իտալիայում կրթական համակարգը կազմված է երեք աստիճաններից` նախադպրոցական, միջնակարգ և բարձրագույն:

Նախադպրոցական կրթությունը փոքրիկ իտալացիների համար սկսվում է 3 տարեկանից և շարունակվում է երեք տարի: Այս շրջանում օգտագործում են Մարիա Մոնթեսորիի մեթոդները: Խումբը կազմված է լինում 15 – 30 հոգուց:

Միջնակարգ կրթությունն ընդգրկում է կրտսեր և միջին դպրոցները: Կրտսեր դպրոց հաճախում են 6 տարեկանից: Կրտսեր դպրոցի առաջին երկու աստիճանները անվճար են բոլորի համար:Պարտադիր առարկաներ են համարվում ընթերցանությունը, գիրը, նկարչությունը, թվաբանությունը, երաժշտությունը: Կրոն ուսուցանվում է սովորողի ցանկությամբ: Ուսումնական պլանի մեջ է մտնում նաև մեկ օտար լեզվի ուսումնասիրություն: Դպրոցը հնգօրյա է` շաբաթական մոտավորապես 30 դասաժամ : Կրտսեր դպրոցի յուրաքանչյուր աստիճանի վերջում անցկացվում են թեսթային աշխատանքներ: Կրտսեր դպրոցներում գնահատումը կատարվում է խրախուսական բառերի միջոցով:

Յուրաքանչյուր դասարան ունի երկու դասավանդող: Նրանք պարապում են բոլոր առարկաները` ներառյալ ֆիզկուլտուրան:

Ավանդաբար իտալական պետական դպրոցների դասարաններում աշակերտների թիվը մեծ է: Դրանց զուգահեռ կան մասնավոր դպրոցներ, որոնք կազմում են ընդհանուր դպրոցների 5%-ը:Այստեղ աշակերտների թիվը դասարանում քիչ է: Այս տիպի դպրոցներում  այլընտրանքային ծրագրեր են կիրառվում, սակայն նրանք իրավունք չունեն պետական վկայական տալու և այդ պատճառով սովորողները պետք է պետական քննություններ հանձնեն `համապատասխան սերտիֆիկատ ստանալու համար:

Առաջին հնգամյա ցիկլի ավարտին սովորողը գրավոր և բանավոր քննություններ է հանձնում: Դրանց արդյունքների հիման վրա տրվում է տարրական դպրոցի ատեստատ(diploma di licenza elementare), և սովորողը տեղափոխվում է միջին դպրոց, որտեղ սովորում է մինչև 14տարեկան:

 

Реклама

1 комментарий в “ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԸ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s